Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք

Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք
19.11.2019 | 00:09

Քրիս­տոս մեր մեջ զո­րա­վոր է և ոչ տկար: Ե­թե մենք տկա­րա­նում ենք հա­լա­ծանք­նե­րի պատ­ճա­ռով, բայց ո՛չ հա­վա­տով, ա­պա, Քրիս­տո­սի զո­րու­թյամբ զգես­տա­վոր­ված, հետևում ենք Նրան քայլ առ քայլ դե­պի Գող­գո­թա: Սա է եր­թու­ղին: Իսկ մեր քայ­լերն այն­քան կար­կամ են ու կա­մա­կոր:


«Աստ­ծուց է այն շնոր­հը, երբ մե­կը հա­նի­րա­վի վիշտ է կրում բա­րի խղ­ճով. քան­զի ի՞նչ ե­րախ­տիք կու­նե­նաք, ե­թե, մե­ղան­չե­լուց հե­տո, տանջ­վեք և համ­բե­րեք: Իսկ ե­թե բա­րիք գոր­ծեք և չար­չար­վեք ու համ­բե­րեք, այդ շնորհ է Աստ­ծու մոտ. ո­րով­հետև այդ բա­նի հա­մար իսկ կանչ­վե­ցիք, քա­նի որ Քրիս­տոս էլ ձեզ հա­մար մե­ռավ և ձեզ օ­րի­նակ թո­ղեց, որ Իր հետ­քե­րով գնաք. Նա, Ով մեղք չգոր­ծեց, և Նրա բե­րա­նում նեն­գու­թյու­նը տեղ չգ­տավ. Նա, Ով նա­խատ­վե­լով՝ փո­խա­րե­նը չնա­խա­տեց, չար­չար­վե­լով՝ չս­պառ­նաց, այլ հան­ձն­վեց ար­դա­րու­թյամբ դա­տո­ղին. Նա, Ով մեր մեղ­քե­րը Իր մարմ­նով բարձ­րաց­րեց Խա­չա­փայ­տի վրա, որ­պես­զի մենք, զերծ լի­նե­լով մեղ­քե­րից, ապ­րենք ար­դա­րու­թյան հա­մար. Նա, Ում վեր­քե­րով բժշկ­վե­ցիք դուք: Մո­լո­րյալ ոչ­խար­նե­րի պես էիք, իսկ այժմ դար­ձաք դե­պի ձեր հո­գի­նե­րի Հո­վի­վը և Տե­սու­չը» (Ա Պետ­րոս, 2;19-25):


Դեռ թող մե­կը հա­մար­ձակ­վի բարձ­րա­ձայ­նել ակն­հայ­տը, թե մեր աչ­քի վերևում հոնք կա, մենք հաս­տատ «կչար­չար­վենք հա­նուն ար­դա­րու­թյան» և համ­բե­րա­տար կեր­պով կջա­նանք, որ նա վայ տա իր ծն­ված օր­վան: Մո­լո­րյալ ոչ­խար­նե՞ր ենք, թե՞ հա­մառ այ­ծեր:
«Լսել եք, ար­դարև, թե ինչ աս­վեց. -Պի­տի սի­րես ըն­կե­րոջդ, և պի­տի ա­տես քո թշ­նա­մուն: - Իսկ Ես ձեզ ա­սում եմ. սի­րե­ցե՛ք ձեր թշ­նա­մի­նե­րին, օրհ­նե­ցե՛ք ձեզ ա­նի­ծող­նե­րին, բա­րու­թյո՛ւն ա­րեք ձեզ ա­տող­նե­րին և ա­ղո­թե­ցե՛ք նրանց հա­մար, որ չար­չա­րում են ձեզ և հա­լա­ծում, որ­պես­զի որ­դի­նե­րը լի­նեք ձեր Հոր, որ եր­կն­քում է, քա­նի որ Նա Իր ա­րե­գա­կը ծա­գեց­նում է չա­րե­րի և բա­րի­նե­րի վրա և անձրև է թա­փում ար­դար­նե­րի և մե­ղա­վոր­նե­րի վրա: Ե­թե սի­րեք միայն նրանց, ո­րոնք ձեզ սի­րում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաք­սա­վոր­ներն էլ նույնն են ա­նում: Եվ ե­թե միայն ձեր բա­րե­կամ­նե­րին ող­ջույն տաք, ի՞նչ ա­վե­լի բան եք ա­նում. չէ՞ որ մաք­սա­վոր­ներն ու մե­ղա­վոր­նե­րը նույնն են ա­նում: Արդ, կա­տա­րյա՛լ ե­ղեք դուք, ինչ­պես որ ձեր երկ­նա­վոր Հայրն է կա­տա­րյալ» (Մատթ. 5; 43-48):


Աստ­ծո Խոս­քը, ա­սես, ու­զում է մեզ հա­մար հս­տա­կեց­նել, որ ե­թե Ին­քը, թեև ան­փո­փոխ էու­թյուն, բայց տար­բեր կար­գա­վի­ճակ ու­նի մար­դե­ղա­ցու­մից հե­տո, քան­զի, Աստ­ծո Որ­դի լի­նե­լով, դար­ձավ նաև մար­դու Որ­դի, դար­ձավ յու­րա­յին, ո­րով­հետև Հայ­րը կա­մե­ցավ տուն կան­չել մեզ, ա­պա մար­դը, Աստ­ծուց չհե­ռա­նա­լու և չօ­տա­րա­նա­լու հա­մար ևս պետք է ջան­քեր գոր­ծադ­րի: Աստ­ծուն Հայր խոս­տո­վա­նո­ղը պի­տի ինչ-որ կերպ տար­բեր­վի Նրան չճա­նա­չո­ղից: Միա­ծի­նը ե­կավ ու բա­ցա­հայ­տեց. «Ես Եմ Ճա­նա­պար­հը և Ճշ­մար­տու­թյու­նը և Կյան­քը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, ե­թե ոչ` Ինձ­նով» (Հովհ. 14;6): Նա չի ա­սում. «Ա­հա՛ ճա­նա­պար­հը, ե­կե՛ք գնանք Հոր մոտ, հետևե՛ք Ինձ»,- ո­րով­հետև Նա ան­բա­ժան է Հո­րից: Նա մար­դե­ղա­ցավ` «ոչ մեկ­նե­լով ի Հո­րէ», և այժմ էլ նս­տած է Հոր Ա­ջում: Նա Մեկն է մե­զա­նից: Նա մեր Յու­րա­յինն է և Հոր Միա­ծի­նը: Եր­կյու­ղա­լի պատ­կա­ռանք և ե­րա­նե­լի վա­յելք, վա­վե­րա­կան կյանք, արթ­նու­թյուն ու վե­րելք: Այլևս կա­րիք չկա սո­ղա­լու ու դո­ղա­լու, կար­կա­մե­լու ու խար­խա­փե­լու: Երբ ա­սում է. «Կա­տա­րյալ ե­ղեք»,- մատ­նան­շում է ոչ միայն անհ­րա­ժեշ­տու­թյունն ու պար­տա­վոր­վա­ծու­թյու­նը, այլև նախ և ա­ռաջ մեր կա­րո­ղու­թյունն ու հնա­րա­վո­րու­թյու­նը: Մեր կա­տա­րե­լու­թյու­նը Իր մեջ, մեր կա­տա­րու­մը Ի­րե­նով: Իսկ Ին­քը ա­նի­ծյալ աշ­խար­հի Օրհ­նու­թյունն է, Սր­բու­թյու­նը, Փր­կու­թյու­նը, Ի­ՄԱՍ­ՏԸ: Մեր ըն­թաց­քը Նրա­նով է հաս­տատ և ու­ղիղ: Սա­կայն մենք այ­սօր ա­կա­նա­տես ենք այլ պատ­կե­րի, և իս­կա­պես «ժա­մա­նակն է, որ սկս­վի դա­տաս­տա­նը Աստ­ծու տնից» (Ա Պետ­րոս, 4;17): Քա­նի որ ա­ղը ան­հա­մա­ցավ, լույ­սը ա­ղո­տա­ցավ, և Աստ­ծո Կեն­դա­նի Խոս­քը դար­ձավ սոսկ ար­ձա­նագ­րու­թյուն:
Լի­նել և ա­նել ա­վե­լին, քան... Ապ­րել և գոր­ծել ա­ռա­վել քան... հա­վա­նա­կա­նը դարձ­նել հնա­րա­վոր, ո­րով­հետև ստա­ցել ենք կա­տա­րյալ լի­նե­լու ոչ միայն պատ­գամ ու հոր­դոր, այլև զո­րա­կից և ու­ղե­կից Շնորհ:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ